Արտակարգ դեպք Երևանում. Սայաթ-Նովա պողոտայում «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից, ըստ տեղեկությունների, սպառնալիքի տակ հափշտակել են խոշոր չափի գումար
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամեր առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղ է մտել և սպառնացել է, որ եթե իրեն 60 հազար եվրո գումար չտան, բանկը պայթեցնելու է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված բանկ են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ այստեղ.