Կայացել է աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը
ՍպորտԿայացել է աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը, որը տեղի կունենա այս տարի Ադու-Դաբիում:
Մրցաշարին կմասնակցեն ՖԻՖԱ-ի 6 կոնֆեդերացիաներից յուրաքանչյուրի ակումբային մրցաշարերի հաղթողները, ինչպես նաև ԱՄԷ-ի չեմպիոն «Ալ-Ջազիրան»:
«Ռեալը», որը նախորդ տարի հաղթեց այս մրցաշարում, կխաղա միանգամից կիսաեզրափակիչ փուլից: Նրա մրցակիցը հայտնի կդառնա դեկտեմբերի 9-ին` այն բանից հետո, երբ «Ալ-Ջազիրա»-«Օքլենդ Սիթի» զույգի հաղթողը կխաղա Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթողի հետ:
Քառորդ եզրափակչի մյուս խաղում կխաղան «Պաչուկան» և Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթողը: Հաղթողը դեկտեմբերի 12-ին կիսաեզրափակչում կմրցի Լիբերտադորեսի Գավաթի հաղթողի հետ:
Եզրափակիչն ու երրորդ տեղի համար խաղը կկայանան դեկտեմբերի 16-ին: