Ռոբերտ Լևանդովսկին և Հարի Քեյնը ևս հավակնում են Ոսկե Գնդակին
Սպորտ«France Football»-ը ներկայացրել է «Ոսկե-Գնդակ-2017»-ի ևս 5 հավակնորդների:
Հեղինակավոր մրցանակին հավակնում են նաև «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան, «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն:
Ավելի վաղ հաղորդվել էր ևս 10 ֆուտբոլիստի անուն, որոնք հավակնում են «Ոսկե Գնդակ-2017»-ին: Նրանք են`
Նեյմար (ՊՍԺ), Լուկա Մոդրիչ, Մարսելո, Սերխիո Ռամոս (երեքն էլ` «Ռեալ»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Ն'Գոլո Կանտե («Չելսի»), Լուիս Սուարես («Բարսելոնա»), Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ»), Յան Օբլակ («Աթլետիկո»), Դրիս Մերտենս («Նապոլի»):
30 հավակնորդներից բաղկացած ցանկը կհայտարարվի այսօր` Երևանի ժամանակով 21:00-ին: