Կակա. Այլևս հաճույք չեմ ստանում ֆուտբոլից
ՍպորտՄԼՍ-ի «Օռլանդո Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Կական խոստովանել է, որ դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը:
«Այլևս հաճույք չեմ ստանում ֆուտբոլից, այլ ցավ զգում ամեն անգամ, երբ ավարտում եմ խաղը: Մարմինս այլևս չի կարողանում վերականգնվել, 35 տարեկանում դա շատ բարդ է լինում:
Կցանկանայի կրկնել Զինեդին Զիդանի ճանապարհը: Նա դադարեց խաղալ, հասկացավ, որ դուր է գալիս մարզվել, և սկսեց աշխատել երիտասարդների հետ: Կարող էի գնալ նույն ճանապարհով»,- Կակայի խոսքը մեջբերում է «Globoesporte»-ն: