Նապոլիի նախագահ. Երբեք Սարիին չէի փոխարինի Գվարդիոլայով
ՍպորտԻտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոստովանել է, որ չէր համաձայնվի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայով փոխարինել ներկայիս մասնագետ Մաուրիցիո Սարիին:
«Սարին հոյակապ մարզիչ է, ով եկել է ցածր լիգաներից: Նա երիտասարդ մարզիչ է, քանի որ չնայած տարիքին՝ կողմ է նորարարություններին: Նա ուսումնասիրում է ֆուտբոլը և դաշտում կիրառում այն, ինչ սովորում է:
Երբեք Սարիին չէի փոխարինի Գվարդիոլայով, նույնիսկ եթե նրանք նույն աշխատավարձը ստանային: Մաուրիցիոն իսկական պրոֆեսիոնալ է, ով ամիսներով սովորեցնում է ֆուտբոլիստներին մինչև գաղափարը կիրառելը»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերում է «Sky Sport Italia»-ն: