ՊՍԺ-ն հետաքրքրված է Մանչեսթեր Յունայթեդի դարպասապահ Դե Խեայի ծառայություններով
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում:
Այս մասին ֆրանսիական ԶԼՄ-ներին հղում կատարելով` հայտնում է «Sport.es»-ը:
26-ամյա իսպանացուց բացի ՊՍԺ-ի շորթ-լիստում ընդգրկված է նաև «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան և «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման: Վերջինս այս ամառ երկարաձգել է պայմանագիրն իտալական ակումբի հետ մինչ 2020/21 մրցաշրջանը:
Նշենք, որ Դավիդ դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանկունիացիները բանակցություններ են վարում դարպասապահի հետ` պայմանագիրը երկարաձգելու շուրջ: