Խամես Ռոդրիգեսը ցանկանում է ժամանակից շուտ վերադառնալ «Ռեալ»
ՍպորտՄյունխենի «Բավարայում» վարձավճարով հանդես եկող Խամես Ռոդրիգեսը ցանկանում է ժամանակից շուտ վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:
Diario Gol-ի համաձայն՝ կոլումբացի կիսապաշտպանին դուր չի եկել ո՛չ գերմանական ակումբի մթնոլորտը, ո՛չ խաղաոճը, ո՛չ էլ Գերմանիայի եղանակը: Խամեսի որոշմանը նաեւ նպաստել է Կարլո Անչելոտիի հեռացումը «Բավարայի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Իտալացի մասնագետի հեռացումից ու կնոջ հետ բաժանումից հետո Խամես Ռոդրիգեսն իրեն շատ միայնակ է զգում Մյունխենում:
Հիշեցնենք, որ «Բավարիան» կոլումբացի կիսապաշտպանին վարձակալել էր 2 տարով: Նրա պայմանագիրն ավարտվում է 21 ամսից: