Բրազիլայի հավաքականի մարզիչը խոստանում է, որ չի խանգարի Արգենտինային դուրս գալ ԱԱ-2018
ՍպորտԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն նշել է, որ իր թիմն ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղը չի հանձնի Չիլիի հավաքականին, որպեսզի արգենտինացիներին խանգարի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել:
Վերջին տուրից առաջ Արգենտինայի հավաքականը 25 միավոր ունի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Չիլիացիաները 26 միավորով 3-րդ տեղում են, իսկ բրազիլացիներն արդեն ապահովել են իրենց տեղը Ռուսաստանում անցկացվելիք առաջնությանը.
«Ես ինձ շատ եմ նույնականացնում Արգենտինայի հետ: Այնտեղ հիանալի ընկերներ ունեմ: Մեծ հարգանք եմ տածում Արգենտինայի հավաքականի նկատմամբ իր մրցունակության համար:
Մեզ ամենաշատը մոբիլիզացնում է խաղաղասիրությունը, հետ նայելու հնարավորությունն ու ասելու, որ մենք ամեն ինչ լավ ենք արել: Այդ իսկ պատճառով, մենք մտադիր ենք անել այն, ինչ համապատասխանում է մեր ազգի արժանապատվությանը: Իսկ մյուսները կքաղեն իրենց կատարած աշխատանքի պտուղները»,- Տիտեի խոսքերն է փոխանցում «Ole»-ն:
Նշենք` Էկվադորի հավաքականի հետ Արգենտինան կխաղա հոկտեմբերի 11-ին հյուրընկալվելիս: Պերուացիները, որոնք 25 միավորով ընթանում են 5-րդ տեղով, իրենց հերթին սեփական հարկի տակ կխաղան կոլումբացիների հետ:
Այն թիմը, որը կզբաղեցնի 5-րդ հորիզոնականը, իրավունք կստանա մասնակցելու անցումային խաղերին Նոր Զելանդիայի հավաքականի հետ: