Ռեալի գլխավոր մարզիչը պատրաստ է վաճառել Գարեթ Բեյլին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ցանկանում է հեռանալ թիմից:
Ինչպես տեղեկացնում է «El Confidencial»-ը, «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և նախագահ Ֆլորենտինո Պերեսն անհանգստացած են ֆուտբոլիստի մշտական վնասվածքներով:
Ֆրանսիացի մասնագետը պատրաստ է բաց թողնել ուելսցուն, սակայն Պերեսը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Բեյլի վաճառքից մադրիդցիներն ակնկալում են ստանալ 100 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Բեյլի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: