Ինֆանտինո. Արդար չի լինի, եթե Մեսսին ավարտի կարիերան` առանց ԱԱ-ում հաղթելու
ՍպորտՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծիք է հայտնել այն մասին, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է չհայտնվել աշխարհի 2018 թվականի առաջնությունում.
«Արդյոք նա կարո՞ղ հայտնվել ԱԱ-2022-ին Քաթարում. այո, կարող է լինել նման բան:
Երբ մենք տեսնում ենք, թե նա ինչպես է խաղում, թվում է` նրան ոչ ոք չի կարող գերազանցել: Նա երբեք վնասվածք չի ստանում, երբեք չի հիվանդանում:
Անարդարացի կլինի, եթե Մեսսին ավարտի կարիերան` չհաղթելով աշխարհի առաջնությունում: Ֆուտբոլիստները հաղթում են մրցաշարերում, եթե դրան արժանի են լինում: Պետք է տեսնել, թե 2018 կամ 2022 թվականներին ով ամենից արժանին կլինի: Մենք շատ հիանալի խաղացողներ ունենք, որոնք չեն հաղթել աշխարհի առաջնություններում: Այդպիսին է ֆուտբոլը:
Ֆուտբոլն ավելի վա՞տն է առանց Մեսսիի. իհարկե, Մեսսին այսօր գլխավոր խաղացողներից մեկն է: Նա պարզապես անհավանական կերպով է խաղում»,- Ինֆանտինոյի խոսքերն է փոխանցում «Sport.es»-ը: