Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզում վերականգնվել է հանրային սննդի կազմակերպումը
ՀասարակությունՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության թույլտվությամբ՝ «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը վերականգնվել է. նախկինում սահմանված կասեցումը վերացվել է:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունից, պետական վերահսկողության շրջանակներում իրականացված դիտարկման արդյունքում՝ Ծառայությունը դադարեցրել էր մանկապարտեզի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մի շարք սանիտարահիգիենիկ պահանջներ խախտելու պատճառով: Հանձնարարվել էր որոշակի վերանորոգումներ կատարել մանկապարտեզի խոհանոցում՝ այն նախագծելով և կառուցելով այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը:
Սահմանված ժամկետում «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ»-ի խոհանոցն ամբողջությամբ նորոգվել է, համապատասխանեցվել անիտարահիգիենիկ նորմերի պահանջներին և պատրաստ է շարունակելու աշխատանքը: