«Բարսելոնայի» եկամուտն առաջին անգամ գերազանցել է 700 միլիոն եվրոն
Սպորտ«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի եկամուտն անցած մրցաշրջանի արդյունքում կազմել է 708 միլիոն եվրո, ինչը ռեկորդային ցուցանիշ է կատալոնական ակումբի համար։ Այդ մասին հաղորդում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանի համեմատ ակումբի եկամուտն աճել է 29 միլիոն եվրոյով։ «Բարսելոնան» ծախսել է 677 միլիոն եվրո, զուտ շահույթը կազմել է 31 միլիոն եվրո։
Կանխատեսվում է, որ ընթացիկ մրցաշրջանի արդյունքում՝ «Բարսելոնայի» եկամուտը կհասնի 897 միլիոն եվրոյի, սակայն շահույթը կկազմի 27 միլիոն եվրո։
Ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի ծրագրի համաձայն, «Բարսելոնան» 1 միլիարդ եվրոյի եկամուտ է ունենալու 2021 թվականին։