Դիկ Ադվոկատ. Հոլանդիայի հավաքականին լավ մարզիչ է հարկավոր
ՍպորտՀոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հաստատել է, որ կլքի ընտրանին մեկ ամսից:
«Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան ապագայում լավ մարզիչ պետք է փնտրի: Ես այստեղ կմնամ ևս մեկ ամիս: Չնայած` ինձ դուր եկավ ընտրանու հետ աշխատանքը»,- Ադվոկատի խոսքն է մեջբերում «A Bola»-ն:
Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականը զբաղեցրել է Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի A խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը և չի կարողացել նվաճել «Մունդիալի» ուղեգիր: