Վանաձորում հրդեհի հետևանքով մահացած 4–ամյա երեխան տանը մենակ է եղել
ՀասարակությունTert.am/Երեխան, ում դին երեկ փրկարարները հանել էին Վանաձորի Աղայան փողոցում այրվող տնից, տանը մենակ է եղել: Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով: Այն է՝ անզգուշությամբ մահ պատճառելը: Երեխայի մորից երեկ բացատրություն վերցնել չի հաջողվել, քանի նա եղել հոգեկան ծանր վիճակում:
Այս մասին Tert.am -ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նշենք, որ Վանաձորում ցնցված են 4 տարեկան երեխայի՝ ողջ-ողջ տանը վառվելու փաստից: Ֆեյսբուքյան վանաձորցի մի քանի օգտատերեր երեկ տեղեկացրել էին, որ երեխայի մայրը պարբերաբար 4 տարեկան երեխային տանը մենակ թողել:
Երեխայի հայրը և այլ հարազատներ նրանց հետ չեն ապրել:
Նման տեղեկություններ լսել է նաև վանաձորցի, Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 20։35 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվող տնից փրկարարները դուրս են բերել 2013 թ. ծնված Է. Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: