Զիդանը մտադիր է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է իրականություն դարձնել վաղեմի երազանքը՝ դառնալ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ: 2018թ. աշխարհի առաջնությունում եզրափակիչ չհասնելու դեպքում, մեծ է հավանականությունը, որ Դիդյե Դեշամը կլքի պաշտոնը: Զիդանը ազգային թիմը գլխավորելու համար պատրաստ է հեռանալ Արքայական ակումբից, գրում է Mundo Deportivo-ն:
Հոկտեմբերի 14-ին Զիդանը 100-րդ հանդիպումը կանցկացնի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Իսպանիայի չեմպիոնները կհյուրընկալվեն «Խետաֆեին»: