ՖԻՖԱ-ն եւս հետաքննություն կսկսի ՊՍԺ-ի նախագահի նկատմամբ
ՍպորտՖուտբոլի միջազգային ֆեդերացիան կսկսի նախնական հետաքննություն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆիի եւ ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի նկատմամբ, որոնց դեմ քրեական գործ է հարուցել Շվեյցարիայի դատախազությունը, հաղորդում է Reuters-ը: BeIn Media Group-ի նախագահ Ալ Խելաիֆիին կասկածում են 2018-2030 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունների հեռարձակման իրավունքը ստանալու համար Ժերոմ Վալկեին կաշառք տալու մեջ:
Ժերոմ Վալկեն 2016 թվականից 12 տարով զրկված է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2014թ. աշխարհի առաջնության տոմսերի անօրինական վերավաճառքին առնչություն ունենալու համար: