Մոուրինյուն դեմ չէ Մարտիալին փոխանակել Ռակիտիչի հետ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է բաժանվել ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալից, որպեսզի ձեռք բերի «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչին, գրում է The Sun-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ կատալոնական ակումբը դիտարկում է 21-ամյա Մարտիալին ձեռք բերելու տարբերակը: Պորտուգալացի մասնագետը դեմ չէ այդ գործարքին, սակայն ցանկանում է փոխարենը ստանալ 29-ամյա Ռակիտիչին:
Ընթացիկ մրցաշրջանում Անտոնի Մարտիալը մասնակցել է Պրեմյեր լիգայի 6 հանդիպման եւ, մեկ անգամ հանդես գալով մեկնարկային կազմում, դարձել է 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: