Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Էրեբունի վարչական շրջանում ընթացող միջոցառումներին
Հասարակություն«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շրջանակում աշխույժ հարթակի էր վերածվել Էրեբունի
վարչական շրջանի Էրեբունի փողոցը: Տեղադրված շուրջ 100 տաղավարներում հայկական ու ավանդական
ցուցահանդես-վաճառք էր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաք այցելած պաշտոնական
պատվիրակությունների ներկայացուցիչների հետ միասին շրջել ու շնորհավորել է տոնախմբող երևանցիներին, նաև
ծանոթացել է փողոցի ողջ երկայնքով ներկայացված ժողովրդական արվեստի գործերին, ազգային խաղերի, տարազի ու
խոհանոցի ցուցադրություններին:
Իրենց գոհունակությունը փոխանցելով Երևանի տոնը մեծ տոնախմբության վերածելուն նպաստելու համար` բնակիչները
շնորհավորել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի օրվա առթիվ և վստահեցրել, որ Սիրո քաղաքի տոնին
մասնակցում են իսկապես մեծ սիրով ու շարունակելու են տոնախմբել մինչև ուշ գիշեր:
Էրեբունի փողոցի մի հատվածում էլ Երևանի տոնին միացած դարբինները յուրովի անակնկալ են մատուցել քաղաքապետ
Տարոն Մարգարյանին՝ նրան նվիրելով իրենց ձեռքով պատրաստած հուշանվերը: Շնորհակալություն հայտնելով հաճելի
անակնկալի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի տոնի առթիվ շնորհավորել է բոլորին՝ մաղթելով
անսպառ ուժ, եռանդ և բարեկեցություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, Գլենդելի և Դոնի Ռոստովի
քաղաքապետերին դարբինները նվիրել են իրենց ձեռքով պատրաստած նռներ: