«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները
ՀասարակությունԱնցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «
Ղարաբաղյան հակամարտություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների միջև։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ՇավարշՔոչարյանը նշել է. «Ակնհայտորեն այդ հանդիպման բովանդակությունըԲաքվին ձեռք չի տալիս: Այդ տեսակետից, պատահական չէ Ալիևի սադրիչհայտարարությունը, երբ փորձում է խեղաթյուրել բովանդակությունն ու այլբան ներկայացնել: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ինքըկարողանա խուսափել այդ հանդիպումից»։
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ առանձին դեպքերում կիրառելով նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ: ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հայոց ցեղասպանության դատապարտո
Հոլիվուդի լեգենդ, աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչն այցելեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա շրջայց կատարեց թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին։ «Համոզված չեմ, որ կարող եմասել ավելին, քան ասվել է: Սա պարզապես ցավոտ դաս է այն մասին, թե ինչ են մարդիկ անում, թե ինչ սարսափելի արարքների են նրանք ընդունակբացարձակ հիմար պատճառներով: Ամեն ինչն է հուզիչ, չեմ կարող որեւէ հատված, պատմության որեւէ մաս տարանջատել մյուսից: Դա սարսափելիէր»,- նշեց աշխարհահռչակ դերասանը՝ հավելելով, որ ցնցված է իր տեսածից ու լսածից:
Իսպանիայի կառավարությունը հրաժարվել է Թուրքիային արտահանձնել ազգությամբ թուրք Գերմանիայի քաղաքացի 60-ամյա գրող Դողան Աքանլիին: Այս մասին տեղեկացնում է իսպանական El Pais-ը: «Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը պահանջել էր արտահանձնել Աքանլիին՝ նրան մեղադրելով ահաբեկիչների հետ ենթադրյալ կապեր ունենալու մեջ: Իսպանական կառավարության նման որոշումը, սակայն սպասելի էր՝ հաշվի առնելով, որ անցած տարվա սեպտեմբերի 29-ին այն մերժել էր նաև Անկարային արտահանձնել ազգությամբ թուրք Շվեդիայի քաղաքացի լրագրող Համզա Յալչինին»,- գրում է թերթը:
Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաքում գտնվող մի շարք քաղաքների պատվիրակությունների անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան և աշխարհ
Եվրոպական Միության խորհուրդը հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը: Համաձայնագրի նպատակներն են ամրապնդել կողմերի միջեւ համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուլի Պայետին` Կանադայի Գեներալ-նահանգապետի բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում: «Կցանկանայի անդրադառնալ, մերտեսանկյունից, ԱՊՀ-ի և միջպետական համագործակցության համար արդիական մի քանի թեմաների: Մեկնարկել են մի շարք հարցերի շուրջառարկայական քննարկումները, որոնք արտացոլված են ադապտացիայի վերաբերյալ նախորդ տարվա որոշման մեջ: Մենք աջակցում ենք այդգործընթացին, որը պետք է իր իրական դրսևորումը գտնի բոլոր հնարավոր ոլորտներում փոխգործակցությամբ հետաքրքրված պետություններիհամագործակցության մեջ: Համատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունը: Մենք աջակցումենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն»,- մասնավորապես ընդգծել է ՀՀ Նախագահը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին՝ ներկայացնելով ԵԱՏՄ-ում տնտեսական աճի հետագա ապահովման համար անհրաժեշտ քայլերը։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին: Հանդիպման ընթացքում Վիկտոր Կրիվոպուսկովը Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ մանրամասն խոսելով հատկապես առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էԵվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին՝ Բյուրոյի նախագահ Մարյո Բրուունի գլխավորությամբ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են նաև մի շարք համաձայնագրեր: Հայաստանը և Իրանը վերահաստատել են բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը: Նման հայտարարությամբ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հանդես է եկել ՀՀ վարչապետ ԿարենԿարապետյանը: «Ամրագրել ենք, որ շահագրգռված ենք իրանական բիզնեսի, կապիտալի՝ Հայաստան ներգրավվելու հարցում, այն արտոնյալռեժիմները, որ ունի Հայաստանը՝ պատրաստ ենք բաց տրամադրել մեր իրանական գործընկերներին, երկկողմ հաստատել ենք, որ պատրաստակամենք մեծացնել հայ-իրանական հարաբերությունների ծավալները և հաստատակամ ենք վերացնել այդ ճանապարհին առաջացած խոչընդոտները, խոսել ենք տարածաշրջանային հնարավոր համագործակցության մասին: Շնորհակալություն ենք հայտնել մեր իրանական գործընկերներին՝Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած դիրքորոշման համար»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Իրանի նախագահի նստավայրում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ Կարեն Կարապետյանը փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: «Հայաստանը մեծապես կարևորում է հարևան Իրանի հետ ունեցած ջերմ ևբարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր և հիմնված են փոխադարձ շահերի վրա: Կարող եմուրախությամբ նշել, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և երկկողմ համագործակցությունը շարունակում էզարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար: ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ոսկեգործական 5 ընկերություններ աշնանային «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսին 1.2 միլիոն դոլարի արտահանման պատվերներ են ստացել։
Եվրոպական միության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ են Հայաստանի մարզերում իրականացվող մարզային զարգացման 7 պիլոտային ծրագրեր։
ՀՀ տարածքային կառավարման և
Հոկտեմբերի 9-ին «Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցավ «Փոխգործակցություն-2017» խորագիրը կրող զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Հնգօրյա որավարժություններին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Զորավարժությունների մեկնարկի հանդիսավոր արարողության ընթացքում հնչեցին բոլոր երկրների օրհներգերը, իսկ զորավարժությունների բացումն ազդարարվեց մասնակից ուժերի միասնական քայլերթով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ներկայացրեց առաջիկա 5 օրերին անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունների սցենարը:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ Երևանում կայացել է Անկախ պետությունների համագործակցության երկրների արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի արդարադատության նախարարները:
ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում կայացել է սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը:
Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքն է ներկայացրել Հայաստանի դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ դրանում նախատեսվում են դրական փոփոխություններ՝ համապատասխան սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի և դատական իշխանության այլ կոլեգիալ մարմինների հետ կապված: Նշվում է, որ նախագիծն ընդհանուր առմամբ համապատասխանում է եվրոպական չափանիշներին և եվրոպական լավագույն փորձին:
Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի ընթացքում ադրբեջանցիները Հայաստանի տաղավարից գողության փորձ են կատարել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթինախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ: Տոնավաճառում Հայաստանի տաղավար են մտել երկու ադրբեջանցի, վերցրել գրադարակին ծալված վիճակում դրված Հայաստանի և Արցախի մի քանի քարտեզ և Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տարել իրենց հետ: «Մենք կարգի հրավիրելու պահանջով հետևել ենք այս երկուսին մինչև Ադրբեջանի տաղավար, և ես իրենց տաղավարում արդեն ուժով ետ եմ վերցրել քարտեզներն ու վերադարձել:
Ներհայաստանյան զարգացումներ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ դեսպաններ նշանակելով Գվատեմալայում, Կիպրոսում և Սերբիայում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին: «Ընդամենը երեք տարի է անցել այն օրից, երբ ստեղծվեց Քննչական կոմիտեն: Արդեն կարող ենք փաստել, որունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմին: Այս մարմինն ի վիճակի է լավագույնս լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Ուզում եմ վստահ լինել, որ կառույցի հաջողությունները տեսանելի են լինելու նաև վաղը՝ պետական կառավարման նոր ձևի պայմաններում»,- նշել է ՀՀ Նախագահը։ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Երևանում «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել դեռևս 2015 թվականին՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Նախագահը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն: ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների, կադաստրի համակարգի վերջին շրջանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին: Զեկույցի հիման վրա հանձնարարվել է կառավարությանը՝ ձևավորել շահագրգիռ մարմիններից կազմված միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքների ճշգրտման և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիտորինգի իրականացման նպատակով՝ ժամանակացույցի և համապատասխան ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հանրապետության Նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-15-ը անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից:
Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց, ովքեր շարունակում են իրենց զգալի ներդրումն ունենալ մայրաքաղաքի ձեռքբերումներում: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանը, որն այսօր աշխարհի դինամիկ զարգացող քաղաքներից մեկն է, առաջ է գնում հաստատուն քայլերով՝ շնորհիվ բոլոր այն մարդկանց, ովքեր անկեղծորեն սիրում են Երևանը:
Արհեստագործական և միջին մասնագիտական հաստատություններն այս տարի աննախադեպ ընդունելություն են իրականացրել: Ինչպես նշեց ՀՀ կրթության և գիտ
«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ի

Սփյուռք
Գրողն ի վիճակի է փոխել մի ամբողջ հասարակություն, և այսպիսի համաժողովների նպատակը մեր գաղափարական մտածողությունը, առանց վախենալու կարելի է ասել մեր երկրի ժողովրդի ապագան համակարգելն ու կարգավորելն է: Այս մասին Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովին ասաց Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր այն սփյուռքահայ գրողների հիշատակը, որոնք կյանքից հեռացել են վերջին չորս տարվա ընթացքում: «Համաժողովին 17 երկրից 46 գրող է մասնակցում: Այս տարի մեզ են միացել գրողներնաև Արցախի Հանրապետությունից: Առաջին անգամ է, որ միջոցառումն այսքան հարուստ է զեկույցներով ու ելույթներով, քանի որ հասունացածնյութը շատ է»,-ասաց Միլիտոնյանը:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի 14 հատորների շնորհանդեսը:
Աշխարհահռչակ երաժիշտ, «System of A Down» խմբի անդամ Սերժ Թանկյանն «Օրրան» բարեգործական կազմակերպությանն է նվիրաբերել իր կիթառը, որով հանդես է եկել վերջին համաշխարհային շրջագայության ժամանակ: Այն հոկտեմբերի սկզբին ԱՄՆ Գլենդել քաղաքում կայացած «Օրրան»-ի ամենամյա 5-րդ բարեգործական ընթրիքի ժամանակ վաճառվել է տասնյոթ հազար դոլարով: Նվիրատվություններ են կատարել նաև խմբի մյուս տղաները: Ընթրիքին հնարավոր եղավ հանգանակել երկու հարյուր հազար ԱՄՆ դոլար, որը կօգնի «Օրրան»-ին՝ շարունակել տրամադրել սննդի, կրթական, հոգեբանական,
Միջազգային խճանկար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդիսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրա օգտին քվեարկել է 132, իսկ մյուս թեկնածուի` Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսի օգտին` 84 պատգամավոր: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը վեհաժողովի նախագահի պաշտոնում պաշտպանել է Կիպրոսի ներկայացուցչի թեկնածությունը: ԵԽԽՎ-ում հայաստայան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ստելա Կիրյակիդիսն ընտրվել է՝ չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: «Ինչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց «այսընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը»: Նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, ի հակառակ միշարք լոբբիստական ուղղությունների, կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ: 132 քվե՝ Ստելլա Կիրիակիդիս, 84 քվե՝Էմանուելիս Զինգերիս»,- գրել է Հովհաննիսյանը:
Կատալոնիայի գլխավոր խորհրդի նախագահ Կարլես Պուչդեմոնը նահանգի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ Կատալոնիան շարունակելու է շարժվել անկախության հռչակման ուղիով: «Մենք առկախում ենք անկախության հռչակումը մի քանի շաբաթով, քանի որ ցանկանում ենքխելամիտ երկխոսություն և միջնորդություն ունենալ Իսպանիայի պետության հետ»,- ընդգծել է Պուչդեմոնը: 2017 թ. հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով քվեարկությանը մասնակցածների շուրջ 90.18 տոկոսը կողմ է արտահայտվել Իսպանիայից անկախանալուն: Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ ինքնավարության մյուս ղեկավարները ստորագրել են Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման փաստաթուղթը, սակայն այն դեռեւս ուժի մեջ չի մտնում: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը եւ ընդդիմադիր Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսը համաձայնության են եկել երկրի Սահմանադրության փոփոխման հարցը քննարկելու անհրաժեշտությա