Երևանում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանի մասնակցությամբ. փաստաբանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում «քթի շրջանի քերծվածք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ, 39-ամյա Կարապետ Գալստյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում Եղիազարյան փողոցի թիվ 50 շենքի մոտ Կ. Գալստյանի հետ վիճաբանության մեջ է մտել նույն փողոցի բնակիչ, 28-ամյա Արմեն Հովհաննիսյանը, ով հարվածել է Կ. Գալստյանի դեմքին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում