Լուի Վան Գալ. Մոուրինյուն վատ տղա չէ, սակայն հաճախ է կորցնում ինքնատիրապետումը
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է մանչեսթերցիներին ղեկավարող պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի մասին:
«Ինչպես և կանխատեսում էի, Մոուրինյուի տեղափոխությունը հարթ չանցավ և ավարտվեց իմ հեռացմամբ: Ընդհանուր առմամբ, Ժոզեն վատ տղա չէ:
Նա կարող է լինել հաճելի մարդ, և Մոուրինյուն այդպիսին էր, երբ իմ օգնականն էր: Սակայն նա հաճախ իրեն թույլ է տալիս կորցնել ինքնատիրապետումը»,- Վան Գալի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը:
Մոուրինյուն Վան Գալի օգնականն է եղել կատալոնական «Բարսելոնայում» 1997-ից 2000 թվականներին: