Շանհայ. Ֆեդերերը եզրափակչում հաղթել է Նադալին
ՍպորտԱշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը դարձել է Շանհայի մրցաշարի հաղթող՝ նվաճելով կարիերայի հերթական տիտղոսը:
Եզրափակչում շվեյցարացին 6:4, 6:3 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին:
Մրցախաղը տևել է 72 րոպե:
Նշենք, որ Նադալի համար սա ընթացիկ մրցաշրջանում Ֆեդերերից կրած չորրորդ պարտությունն է: