Վերդերն ակումբային հակառեկորդ է գրանցել
ՍպորտԳերմանիայի առաջնության 8-րդ տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիային» պարտվելուց հետո «Վերդերն» ակումբային հակառեկորդ է գրանցել,- տեղեկացնում է «Bild»-ը:
Մեկնարկային 8 տուրերում «երաժիշտները» խփել են ընդամենը երեք գնդակ. դա վատագույն արդյունքն է ակումբի պատմության մեջ:
Հիշեցնենք, որ ամռանը «Վերդերը» որոշել էր չերկարաձգել պայմանագիրը հարձակվող Կլաուդիո Պիսարոյի հետ: