«Բարսելոնան» հետևում է «Բայերի» 3 ֆուտբոլիստների
ՍպորտԿատալոնական «Բարսելոնան» հետևում է Լևերկուզենի «Բայերի» 3 ֆուտբոլիստների,- գրում է «Daily Mail»-ը:
«Կապտանռնագույնների» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը և թիմի գլխավոր սկաուտ Ուրբանո Օրտեգան ներկա են գտնվել Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում կայացած «Բայեր»-«Վոլֆսբուրգ» հանդիպմանը:
Ըստ շշուկների` կատալոնական ակումբի ներկայացուցիչները հետևել են պաշտպան Ջոնատան Տայի և կիսապաշտպաններ Յուլիան Բրանդտի ու Լեոն Բեյլիի գործողություններին: