Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը խոսել է իր առողջական վիճակի մասին
Սպորտ«Դեռևս մարզվում եմ անհատական ծրագրով, որն առաջարկել են Գերմանիայի բարձրակարգ վերականգնողական կենտրոններից մեկի ֆիզիոթերապևտները` համագործակցելով «Մարիտիմուի» բժշկական անձնակազմի հետ:
Սեպտեմբերի 21-ից կրկին բուժզննում եմ անցել Գերմանիայում, ինչի արդյունքում այս ժամանակահատվածի համար ոտքիս վիճակը գնահատվել է բավարար և կազմվել նոր ծրագիր մինչև նոյեմբերի սկիզբ` այն հույսով, որ կսկսեմ մարզվել հիմնական կազմի հետ, բայց որոշ սահմանափակումներով:
Եվս մեկ բուժզննում նախատեսված է նոյեմբերի վերջին, որից հետո հուսով եմ` ամբողջովին պատրաստ կլինեմ խաղադաշտ դուրս գալուն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, հայ երկրպագուներին, «Մարիտիմուին» և նրա երկրպագուներին` իմ կողքին գտնվելու և ինձ աջակցելու համար»,- գրել է Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի` Հայաստան-Ղազախստան հանդիպման սկզբնամասում: