«Հայկական ժամանակ». Փաստորեն՝ Ռուսաստանն է գրավում Հայաստանի շուկան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է մոտ 220 մլն դոլարի ապրանք: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արտահանումը նվազել է 15 մլն դոլարով կամ 6.3 տոկոսով: Եվ սա այն դեպքում, երբ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների, Հայաստանից արտահանումը աճել է մոտ 2 տոկոսով: Դեպի Ռուսաստան արտահանման ծավալի կրճատումը հատկապես ուշագրավ է նրանով, որ անցած տարվա սեպտեմբերից Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրասիական տնտեսական միություն, որի անհրաժեշտությունը ՀՀ իշխանությունները բացատրում են ռուսական շուկան գրավելու նկատառումներով: Ավելի ուշագրավ է այն, որ նշված ժամանակահատվածում ռուսական ապրանքների ներմուծումը Հայաստան ավելացել է 13 տոկոսով: Փաստորեն, Ռուսաստանն է գրավում Հայաստանի շուկան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում