Լեսթերն ու Վեսթ Բրոմվիչը բաժանվեցին խաղաղությամբ
ՍպորտԱնգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» ստադիոնում ընդունեց «Վեսթ Բրոմվիչին»: Հանդիպման ժամանակ կողմերը չորոշեցին հաղթողին՝ 1:1:
Խաղի հաշիվը 63-րդ րոպեին բացեց «Վեսթ Բրոմվիչի» հարձակվող Նասեր Շադլին, իսկ 80-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը:
Այս հանդիպումից հետո «լեսթերը» 6 միավորով գտնվում է վտանգավոր գոտում՝ 18-րդ տեղում: «Վեսթ Բրոմվիչը» 10 միավորով 10-րդ տեղում է: