ԶԼՄ-ներ. Միլանը դիտարկում է Ալեգրիին վերադարձնելու տարբերակը
Սպորտ«Միլանը» դիտարկում է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին վերադարձնելու տարբերակը, հայտնում է «Le Repubblica»-ն:
50-ամյա մասնագետն արդեն աշխատել է «Միլանի» հետ 2010-ից 2014 թվականներին և առաջին իսկ մրցաշրջանում հաղթել Իտալիայի առաջնությունում:
Նշվում է, որ «Միլանի» ղեկավարներ Մասիմիլիանո Միրաբելին և Մարկո Ֆասոնեն դիտարկում են մարզչին փոխելու տարբերակը և արդեն նախնական բանակցություններ են սկսել Ալեգրիի շուրջ:
«Միլանն» այս պահին գլխավորում է Վինչենցո Մոնտելան, որն Ա Սերիայի անհաջող մեկնարկից հետո (8 տուրից հետո մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական) ճնշման տակ է:
Այդուհանդերձ պարզ չէ` արդյոք Ալեգրին, որը «Յուվենտուսի» հետ կապված է մինչև 2020 թվականը նախատեսված պայմանագրով, առաջնային տարբերակ է համարվում «Միլանի» համար: