Չեմպիոնների լիգա. Մանչեսթեր Սիթին ուժեղ էր Նապոլիից, Սպարտակը ջախջախեց Սևիլիային, այլ արդյունքներ
ՍպորտՉեմպիոնների լիգայի խաղարկության F խմբի 3-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Էթիհադ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց իտալական «Նապոլիին»:
Խաղի 9-րդ րոպեին «քաղաքայինները» բացեցին հաշիվը: Գոլով աչքի ընկավ Ռահիմ Ստերլինգը: Րոպեներ անց գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը: 73-րդ րոպեին «Նապոլին» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ամադու Դիավարան:
Խմբի մյուս խաղում հոլանդական «Ֆեյենորդը» 1:2 հաշվով պարտվեց Դոնեցկի «Շախտյորին»:
E խմբում «Մարիբորը» սեփական հարկի տակ 0:7 հաշվով ջախջախվեց անգլիական «Լիվերպուլից», իսկ Մոսկվայի «Սպարտակը» Մոսկվայում անակնկալ կերպով ջախջախեց իսպանական «Սևիլիային»` 5:1:
F խումբ
«Ֆեյենորդ»-«Շախտյոր»` 1:2
«Մանչեսթեր Սիթի»-«Նապոլի»` 2:1
E խումբ
«Սպարտակ»-«Սևիլիա»` 5:1
«Մարիբոր»-«Լիվերպուլ»` 0:7