Դիմակը կարող է նվազեցնել դեմքի գրգռվածությունը և այտուցը, սպիտակեցնել մաշկը, վերացնել կարմրությունը, լավացնել դեմքի գույնը: Այն նաև կվերացնի ուգրիները և մաշկային այլ խնդիրներ:
Բաղադրիչները՝
- 2 ճ/գ մաղադանոսի տերևներ
- 1 թ/գ կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ
- 200 մլ ջուր
Պատրաստումը՝
Ջուրը եռացրեք, ավելացրեք կտրտած մաղադանոսը, խառնուրդը մարմանդ կրակի վրա եփեք 15 րոպե: Կաթսան կրակի վրայից վերցրեք, թողեք սառչի, հետո ավելացրեք կիտրոնի հյութը կամ խնձորի քացախը, լավ խառնեք: Խառնուրդը պահեք սառնարանում:
Օգտագործումը՝
Դիմակը քսեք դեմքին օրական 2 անգամ առավոտյան և քնելուց առաջ: Դիմակը կծածկի դեմքի ծակոտիները և խորապես կմաքրի դրանք, կբացի դեմքի գույնը: Գործընթացը կրկնեք ամեն օր մեկ ամիս, ձեր դեմքն աննման կդառնա: