B խումբ. ՊՍԺ-ն և Բավարիան խոշոր հաշվով հաղթանակներ տարան
ՍպորտՉեմպիոնների լիգայի խաղարկության B խմբի 3-րդ տուրում ֆրանսիական ՊՍԺ-ն հյուրընկալվեց բելգիական «Անդերլեխտին» և ջախջախեց 4:0 հաշվով:
Գոլով աչքի ընկան փարիզյան ակումբի հարձակման գծի ֆուտբոլիստներ Կիլիան Մբապեն, Էդինսոն Կավանին, Նեյմարը և Անխել Դի Մարիան:
Խմբի մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» 3:0 հաշվով հաղթեց շոտլանդական «Սելթիկին»: Հանդիպման հաշիվը բացեց Տոմաս Մյուլերը, հետո այն կրկնապատկեց Ջոշուա Կիմիխը: Հաշիվը խոշոր դարձրեց Մատս Հումելսը:
Այս խաղերից հետո B խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորեց ՊՍԺ-ն, որն իր ակտիվում ունի 9 միավոր: Երկրորդ տեղում «Բավարիան» է` 6 միավորով: Երրորդ տեղում «Սելթիկն է» (3), իսկ աղյուսակը եզրափակում է «Անդերլեխտը» (0):