«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Բենֆիկա»-ին. Չեմպիոնների լիգա
ՍպորտՖուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում հաղթեց «Բենֆիկա»-ին (0:1):
Առաջին կեսում երկու թիմերն էլ բազմաթիվ հնարավորություններ ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն անարդյունք: Երկրորդ կեսի 65-րդ րոպեին Ռեշֆորդի տուգանային հարվածից հետո «Բենֆիկա»-ի դարպասաը որսալով գնդակը, այն իր հետ տարավ դարպասի մեջ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն առաջ անցավ հաշվի մեջ:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց խաղի ավելացված րոպեին:
A խմբի մյուս խաղում «Բազել»-ը 0:2 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը A խմբի առաջատարն է 3 խաղերից հետո հավաքելով 9 միավոր: