Գաել Անդոնյանը մասնակցել է «Օլիմպիկ-2»-ի խաղին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանը մասնակցել է «Մոնակո-2»-ի դեմ հանդիպմանը:
Ֆրանսիայի ֆուտբոլի 4-րդ դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրում «Օլիմպիկ-2»-ը ոչ-ոքի (1:1) է խաղացել «Մոնակո-2»-ի հետ:
Հայաստանի ազգային թիմի պաշտպանն եղել է թիմի մեկնարկային կազմում` մասնակցելով ամբողջ խաղին: Անդոնյանը 45-րդ րոպեին արժանացել է դեղին քարտի:
Այս տուրից հետո «Օլիմպիկ-2»-ն ունի 9 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը մրցաշարային աղյուսակում: