Ոստիկանները 29-ամյա երիտասարդի մոտ խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Օհանովի փողոցի թիվ 24 շենքի մոտ նկատելով մի քաղաքացու՝ անվադողը ձեռքին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին:
Ինքնությունը պարզելուց հետո (1985թ. ծնված Եղիշե Ա.-ն էր), երբ խուզարկել էին գրպանները, 5 մլ-անոց ներարկիչ էր հայ տնաբերվել՝ 2 մլ մուգ շագանակագույն հեղուկանման զանգվածով: Նա հայտնել էր , որ զանգվածը «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, իսկ անվադողն էլ վաղ առավոտյան' ժամը 05.30-ի սահմաններում, գողացել է Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտ կայանված «ԳԱԶել»-ից:
Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդին և նրանից հաղորդում ընդունել, ըստ որի, իրեն պատճառված նյութական վնասի չափը կազմում է 30.000 դրամ: Թմրամիջոցն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: