Երևան, 19.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքում Երկու իրականություն Երկու իրականություն Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Խաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ» Եթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ»


Կկանոնակարգվեն անտառօգտագործման ծավալները և միջոցներ կձեռնարկվեն ապօրինի անտառհատումների կանխարգելման համար

Հասարակություն

 ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Ինչպես տեղեկացանք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականն անտառօգտագործման ծավալների և  պատասխանատվության միջոցների կատարելագործման վերաբերյալ էր: «Անտառների կառավարման և պահպանման արդյունավետության բարձրացման և առկա խնդիրների լուծման նպատակով տրվել էր համապատասխան հանձնարարական։ Մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված և լրամշակված հայեցակարգը կներկայացվի կառավարության աշխատակազմ:  Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը,  մյուս կողմից՝ վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները և դրանց լուծման հրատապությունը՝ վարչապետը հանձնարարել է  Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին, միաժամանակ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը: Հանձնարարվել է նաև 10-օրյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝  հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա: Վերոնշյալ գերատեսչությունների ղեկավարները 2-ամսյա ժամկետում համատեղ կմշակեն և կառավարության աշխատակազմ կներկայացնեն ապօրինի անտառհատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր:

«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները, գնահատելով ստվերը՝ մենք պետք է «Հայանտառ»-ում բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով լեգալիզացնել  անտառահատումները, ֆինանսական միջոցներ ուղղենք «Հայանտառ», որպեսզի վերջինս պատրաստ լինի գույքով և անհրաժեշտ գործիքներով մաքսիմալ կոշտ հսկողություն իրականացնելու»,- ընդգծել է  վարչապետը:

 

Երևանում խցանումների նվազեցման վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն

 

Կառավարության ղեկավարի երկրորդ հանձնարարականը ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումների և այլ խնդիրների վերաբերյալ էր: «Վերջին ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնվել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման և նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման ուղղությամբ: Ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքներին հավելվող տույժերը վերացվել են: Մշակված նոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով նախատեսվել են նախազգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմներ: Միաժամանակ, փաստ է, որ աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ: Մասնավորապես, խնդիրներ են առաջանում նաև ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը  և առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և Ոստիկանության պետին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

 Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

 Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր: Գործադիրը համաձայնություն է տվել այդ համաձայնագրի կնքման առաջարկությանը:  Ըստ հիմնավորման՝ համաձայնագրին համապատասխան երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև՝ դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների: Թույլտվություն կպահանջվի միայն ԵԱՏՄ ոչ անդամ-պետությունների հետ երրորդ երկրի փոխադրումներ իրականացնելիս: Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում, որը երկու երկրների լիազոր մարմինները կփոխանակեն յուրաքանչյու տարի: Այդ փոխադրումները իրականացնելու նպատակով լիազոր մարմինները կտրամադրեն հատուկ թույլտվություն: Համաձայնագիրը ներառում է փոխադրումների անվտանգության, ապահովագրության և վերահսկողության մեխանիզմներ: Միաժամանակ, բեռների և ուղևորների փոխադրումներ իրականացնող փոխադրողները սույն համաձայնագրի շրջանակում երկու պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս փոխադարձաբար ազատվում են մյուս պետության տարածքում տրանսպորտային միջոցների սեփականության և դրանց օգտագործման հետ կապված տուրքերից, գանձումներից և մուծումներից` բացառությամբ եթե տվյալ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

           

Օրենսդրական նախաձեռնություններ

Կնվազեցվի Վարչական և Վերաքննիչ դատարանների ծանրաբեռնվածությունը

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերով  նախատեսվում է, մասնավորապես, ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով, այսինքն` մեկ դատական կազմով:            ՀՀ դատարանների նախագահների խորհրդին վերապահվել է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանելու լիազորություն: Ամրագրվել է, որ Վարչական դատարանի կողմից ենթակա են քննության անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են հինգ հարյուր հազար դրամը: Նախագծերի ընդունմամբ կնվազեցվի Վարչական և Վերաքննիչ դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է Դատական նոր  օրենսգիրքի, էլեկտրոնային հարթակի ներդրման ժամկետների վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ Դատական նոր օրենսգրքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ, այդ թվում՝ տրամադրվել է նաև Փաստաբանական, Նոտարական պալատներին, դատավորներին: «Ինչ վերաբերում է էլեկտրոնային հարթակներին, ապա պետք է նշեմ, որ դատական ոլորտում ներկայում գործում են էլեկտրոնային համակարգեր: Խնդիրը դրանք նոր մակարդակի հասցնելն է, որը բավական շատ դրամական միջոցներ է պահանջում: Այս պահին մենք մշակում ենք նոր տեխնիկական առաջադրանք, որից հետո ձեռնամուխ կլինենք միջոցներ հայթայթելուն»,-նշել  է նախարարը:

Վարչապետն ավելացրել է, որ էլեկտրոնային հարթակների ստեղծումը  համահունչ կլինի  ներկայումս մշակվող թվային օրակարգի  ռազմավարության տրամաբանությանը:

Սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին համահունչ օրենքը կնպաստի հանրաքվեի ինստիտուտի դերի և նշանակության բարձրացմանը

Հավանությանն է արժանացել նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է հստակ և համապարփակ կարգավորել ՀՀ սահմանադրության փոփոխությունների արդյունքում բարեփոխված հանրաքվեի ինստիտուտի կապակցությամբ սահմանադրորեն ամրագրված հարաբերությունները: Սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին համահունչ օրենքը կստեղծի հուսալի երաշխիքներ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության և դերակատարության համար, ինչպես նաև կնպաստի հանրաքվեի ինստիտուտի դերի և նշանակության բարձրացմանը: Նախագծով հստակ կարգավորում են ստացել հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, հարցը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման և այլ հարցեր: Բացի այդ, նախագծով հստակ սահմանվել են հանրաքվեի դրվող հարցերի շրջանակը: Նախագծով ամրագրվել է նաև ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե անցկացնելու արգելքը՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից:

Կառավարությունը առաջարկություններ է ներկայացրել  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների  նախագծերի  վերաբերյալ:

 

ԱՆ կենտրոնական ապարատում կստեղծվի քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին

 

ՀՀ առողջապահության նախարարության առջև դրված կանոնադրական գործառույթների առավել նպատակային, արդյունավետ իրականացման, աշխատանքների օպերատիվ կազմակերպման, կրկնվող գործառույթները բացառելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա ուսումնասիրվել են  նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթների շրջանակը, դրանց համապատասխանությունը նախարարության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված նպատակներին և խնդիրներին: Ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է նախարարության աշխատակազմի առանձին հաստիքների կրճատման անհրաժեշտությունը, ինչպես նաև նախարարության աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ (ներառյալ նոր ստորաբաժանումներ ստեղծելու միջոցով) կատարել գործող կառուցվածքում: Մասնավորապես` նախատեսվում է նախարարության Արտաքին կապերի բաժինը վերակազմավորել Միջազգային հարաբերությունների վարչության: Ելնելով «Թեժ գիծ» ծառայության աշխատանքի կարևորությունից և հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ նախատեսվում է ՀՀ ԱՆ աշխատակազմի կառուցվածքում ստեղծել առանձին ստորաբաժանում: Այն հնարավորություն կտա ծառայության գործառույթներն իրականացնել ավելի արդյունավետ: Արդյունքում կկրճատվի 35 հաստիք և կխնայվի  ավելի քան 86 մլն դրամ:

Կառավարությունն ընդունել է «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» և «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպելու մասին» որոշում: Արդյունքում ակնկալվում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործում և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացում: Արդյունքում կկրճատվի 11 հաստիք և կխնայվի 9 մլն դրամ:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝ սահմանվել է, որ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ, սխալմամբկենսաթոշակառուին ավելի վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել, եթե առկա է անձի գրավոր դիմումը, իսկ եթե բացակայում է անձի գրավոր համաձայնությունը, ապա այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով: Լուծում է տրվել նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների:

 

Պարզեցվում է ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում իրականացվող վարչարարությունը

       

Գործող ընթացակարգը պարզեցնելու և  քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել  նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը: Մասնավորապես՝ նախատեսվում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից տրամադրվող՝ տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, ինչպես նաև առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի փոխարեն տրամադրել տասնօրյա ժամկետում:

 

 Արտոնություն է տրամադրվել թեթև արդյունաբերության  ոլորտի ներդրումային ծրագրի

  

Կառավարության որոշմամբ թույլատրվել է «Նանման» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Նանման» ՍՊԸ-ն գործում է թեթև արդյունաբերության բնագավառում: Ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 59.6 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 78 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ծավալները կկազմեն՝ մոտ 91 մլն ՀՀ դրամ, որից՝ մոտ 47 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ-ում, մոտ 40 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ երկրներում, մոտ 4 մլն ՀՀ դրամը՝ ԵՄ երկրներում։

 Կառավարությունը շարունակում է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին

 Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթական, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կհատկացվի 80 մլն դրամ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար: Գումարը հատկացվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրման և 2016 թ. ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:

     Կառավարությունը որոշել է Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով  Վիդրոջենյա N 28 հիմնական դպրոցին: Հիմնավորման համաձայն,  Մարշալ Բաղրամյանի անվան  դպրոցում սովորում  է 30 աշակերտ, իսկ Վիդրոջենյա հիմնական դպրոցը գործում է տիպային շենքային համալիրներում, թերբեռնված է, սեյսմակայուն է (կառուցվել է երկրաշարժից հետո) և ունի բավարար նյութատեխնիկական բազա: Արդյունքում կխնայվի 19 մլն դրամ:

 

Այլ որոշումներ

 

Գործադիրը որոշել է Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված ՀՀ սեփականություն հանդիսացող,  Սյունիքի մարզի Տեղ համայնքի Ս. Բարխուդարյան փողոցում  գտնվող անշարժ գույքերը  նվիրաբերել  Տեղ համայնքին Համայնքային զարգացման կենտրոն ստեղծելու և  նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու պայմանով:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, ըստ որի նախատեսվել է Պռոշյանի համայնքում գտնվող հողամասերը վաճառել   «Պ և Օ» ՓԲԸ-ին: Ընկերությունը պարտավորվել էր ապահովել ոչ պակաս, քան 1000 քառ. մետրի շինարարության կատարումը, սանիտարական դիսպանսերների և ձեռքի մաքրող սանիտարական հեղուկների արտադրության գործընթացը՝ շինարարության և կոմունիկացիոն ցանցի համար՝ անհրաժեշտ թույլտվություններն ստանալուց հետո: Փոփոխությամբ  առաջարկվում է ամրագրել, որ ընկերությունը պետք է ոչ միայն ապահովի համապատասխան շինարարությունը, այլ նաև կառուցի գործարան: Բացի այդ,  ամրագրվում է, որ պայմանագրով սահմանված ժամկետում և չափով ներդրումը չկատարելու և/կամ գործարանը չկառուցելու դեպքում երեք ամսվա ընթացքում տուգանք կվճարի ՀՀ պետբյուջե:

 

Գևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ ՂազինյանԵրկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով. Նարեկ Կարապետյան«Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի»,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ ԿարապետյանըԱյնպես, ինչպես նկարում են բյուջեի եկամտային մասը, այնպես էլ՝ տնտեսական այլ ցուցանիշներ. Նաիրի ՍարգսյանՎերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին. Նարեկ ԿարապետյանՄենք կա՛նք ու կլինե՛նք. Ավետիք ՉալաբյանԻնչպե՞ս է առաջացել կյանքը Երկրի վրա. նոր փորձերը հաստատում են «ՌՆԹ աշխարհի» հիպոթեզըԵՄ-ն մտադիր է կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի հաստատումը Թրամփի սպառնալիքներից հետո. BloombergՄակրոնը պատասխանել է Թրամփին. ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ ԳրենլանդիայումԱՄՆ-ն սիրիական բանակից պահանջել է դադարեցնել առաջխաղացումը քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵրկու իրականություն Երկու իրականություն Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը HBO-ն մշակում է «Գահերի խաղը» նոր սերիալ. Արյա Ստարկը կճամփորդի Վեստերոսից այն կողմԱրագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԹրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՍամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Հորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաներըՋերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգներըՖիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանԺունիորը չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին. Կիկե Սանչես Ես դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կnւլ տալն է․ ԽամենեիՈւժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Ես այն եվրոպացի քաղաքական գործիչներից չեմ, ով մի օր Պուտինին կանվանի Հիտլեր․ ՖիցոBalenciaga x Manolo Blahnik. 2026 թվականի Pre-fall սեզոնի շքեղ համագործակցությունը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՍիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ ՓաշինյանՎրաստանում ֆաշիստական խմբավորումների 16 անդամներ են ձերբակալվել, որոնք կանգնած են մի շարք դաժան ծեծի դեպքերի հետևումՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Վինտաժային շրթներկերը կրկին նորաձև են Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին․ «Մեր ձևով»Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարովԼեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից2025-ի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր ԿամենդատյանԱրդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը․ Էդմոն Մարուքյան