Գրականության և արվեստի թանգարանն անգնահատելի գանձ է նվեր ստացել
ՄշակույթԵ. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ձեռագրային բազմահազար նվիրատվությունները համալրվեցին ևս մեկ կարևոր ցուցանմուշով: Փարիզաբնակ մտավորական, գրող, թարգմանիչ, թանգարանի վաղեմի բարեկամ Հրայր Հրաչյանը հոկտեմբերի 20-ին թանգարանին նվիրաբերեց Միսաք Մեծարենցի հանրահայտ «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը:
«Հայ պոեզիայի այս գլուխգործոցը Մեծարենցը հյուսել է կյանքի վերջին ամիսներին` կոչելով այն «Արդի մարդուն «Հայր մերը»: Այն բաղկացած է երեք էջից և, ըստ իս, դա հանճարեղ աղոթք է, որը գրողը նվիրել է իր մեծանուն նախորդի` Պետրոս Դուրյանի եղբորը` Եղիշե ³րքեպիսկոպոս Դուրյանին»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
Նա ընդգծեց, որ թանգարանի մշտական ցուցադրության մեջ ընդգրկվել են մատանին, որը Միսաք Մեծարենցը նվիրել է մորը, և Մեծարենցի առաջադիմության թերթիկը, որը գրողը ստացել է Պոլսի կենտրոնական վարժարանում ուսանելիս: «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը կհամալրի Միսաք Մեծարենցի ֆոնդը: