Յուվենտուսի կիսապաշտպան Պյանիչ. Տուգանայիններն ավելի լավ եմ իրացնում, քան Դիբալան
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտարարել է, որ տուգանայիններն ավելի լավ է իրացնում, քան Պաուլո Դիբալան:
Հիշեցնենք, որ Պյանիչն աչքի էր ընկել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի՝ «Սպորտինգի» (2:1) հետ հանդիպման ժամանակ տուգանային գեղեցիկ հարվածով:
«Ես հաճախ եմ հաղթում Պաուլոյին մարզումների ժամանակ: Նա նույնպես լավ է իրացնում տուգանային հարվածները:
Եթե ես զգում եմ, որ կարող եմ գոլ խփել, ապա գնդակին մոտենում եմ ես»,- Պյանիչի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն: