Տաթև Հակոբյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն
ՍպորտՀայաստանցի 23-ամյա ծանրորդ Տաթև Հակոբյանը, Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես գալով աղջիկների 90 կգ քաշային կարգում, երկամարտի 228 կիլոգրամ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նա երկրորդն էր նաև պոկում (105 կգ) և հրում (123 կգ) վարժություններում: