Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում
ՍպորտՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսի ընթացքում Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի տիտղոս:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեկ այլ որոշմամբ Արարատ Սանթրյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի մարզչի կոչում:
Հայաստանի շախմատային ֆեդերացիան շնորհավորում է մեր մարզիչներին բարձր կոչումներ ստանալու առթիվ և նրանց ու նրանց սաներին մաղթում նորանոր հաղթանակներ: