Հազարից ավելի մարդ Մոսկվայի հայկական եկեղեցում մասնակցել է Լևոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությանը
ՀասարակությունՄոսկվայի հայկական տաճարային համալիրի Սբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը, որն անցկացրել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Ինչպես հայտնում է rusarminfo.ru կայքը, Հայրապետյանի հուղարկավորության արարողությունը կայանալու է այսօր՝ հոկտեմբերի 21-ին: Բարերարի դին, իր իսկ կամքի համաձայն, հողին կհանձնվի Մոսկվայի հայկական Վագանկովոյի գերեզմանատանը: Նրան կհուղարկավորեն ծնողների կողքին:
Մինչդեռ kavkaz-uzel.eu կայքը հավելում է, որ 40 րոպե տևած հոգեհանգստի արարողությանը մասնակցել է 1.000-ից ավելի մարդ:
Հիշեցնենք, որ Հայրապետյանը մահացել է լույս հոկտեմբերի 18-ին՝ 67 տարեկանում: Նա գտնվում էր Մորդովիայի բանտերից մեկում: Վերջին շրջանում նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր: