Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով
Տնտեսություն2017-ի 9 ամիսների ընթացքում Ադրբեջանից հում նավթի արտահանման ծավալները կազմել են 5 մլրդ 883 մլն 465 հազար դոլար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի հաղորդած տվյալների համաձայն` այս տարվա 9 ամիսներին արտահանված հում նավթի ծավալները 2016-ի 9 ամիսների ընթացքում արտահանվածի համեմատ 1 մլրդ 470 մլն դոլարով կամ 20 տոկոսով պակաս են:
2016-ի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից արտահանվել է 7 մլրդ 353 մլն 990 հազար դոլարին համարժեք հում նավթ:
2017-ի 9 ամիսներին Ադրբեջանի ընդհանուր արտահանման 72,2 տոկոսը բաժին է հասել հում նավթի արտահանմանը:
Ադրբեջանի տնտեսության համար, որը հիմնականում սնվում է ածխաջրածինների վաճառքիից ստացվող եկամուտներով, բավականին մեծ հարված է նավթի արտահանման ծավալների նման նվազումը:
Համաշխարհային շուկայում նավթամթերքների պահանջարկի նվազմանը զուգահեռ Ադրբեջանում շարունակում է խորանալ դեռևս 2015-ից սկսված տնտեսական ճգնաժամը: