Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել
ՀասարակությունPanorama.am-ը գրում է.
«Այսօր Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել: Մասնավորապես, տեղումները գրանցվել են քաղաքի հյուսիս-արևելյան շրջաններում: Օդերևութաբանների հաղորդմամբ, այսօր Մոսկվայում օդի ջերմաստիճանը չի բարձրանա +3 աստիճանից:
Հաջորդ շաբաթվա սկզբին նույնպես սպասվում է ձյուն: Գիշերը ջերմաստիճանը կիջնի մինչև -5 աստիճանի, իսկ օրվա ընթացքում սպասվում է մինչև 3 աստիճան տաքություն: Օդերևութաբանները նշում են, որ այս ցուցանիշը 4 աստիճանով ցածր է նորմայից: