Կողոպտիչները շրջապատել են Անգլիայի հավաքականի դարպասապահին եւ թալանել նրան
ՍպորտԿողոպտիչները թալանել են Անգլիայի հավաքականի եւ «Վեստ Հեմի» դարպասապահ Ջո Հարթին, հաղորդում է dailymail-ը:
Լոնդոնյան թիմի հերթական մարզումից հետո Ջո Հարթն իր ավտոմեքենայով կայանել է բենզալցակայանում: Այդ պահին նրա շրջապատել են երկու մոպեդներով երեք կողոպտիչներ եւ խլել են 30-ամյա ֆուտբոլիստի դրամապանակը, ժամացույցը եւ հեռախոսը: Դարպասապահը չի տուժել:
Այս տարվա օգոստոսին առեւանգել էին Ջո Հարթի Range Rover ավտոմեքենան, որը հետո հայտնաբերել էին նրա առանձնատան մոտ: