Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է
ՍպորտԾանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (105 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 167 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 207 կգ և փոքր ոսկե մեդալ նվաճեց: Երկամարտի 374 կգ արդյունքով Գասպարյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն դարձավ:
Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ վրացի Դատո Խեծուրիանին, ով երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք: