Էդգար Մալաքյանի գոլն ուկրաինական «Ստալին» փրկել է պարտությունից
ՍպորտՈւկրաինայի առաջնության 13-րդ տուրում «Ստալը» սեփական հարկի տակ ընդունել է «Չեռնոմորեցին» և ոչ-ոքի` 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը բացել են հյուրերը` խաղի 52-րդ րոպեին: 10 րոպե անց «Ստալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու հավասարեցրել հանդիպման հաշիվը:
Նշենք` 29-րդ րոպեին Մալաքյանը նաև զգուշացվել է դեղին քարտով և փոխարինվել է հանդիպման 88-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Գոռ Մալաքյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
«Ստալի» կազմում հանդիպմանը հայտավորված է եղել նաև Արթուր Դանիելյանը, որը, սակայն, այդպես էլ խաղաժամանակ չի ստացել:
Այս հանդիպումից հետո «Ստալն», իր ակտիվում ունենալով 9 միավոր, եզրափակում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը: