Խոշոր հրդեհ Նորապատում. դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ. հայտարարվել է բարդության 3-րդ աստիճան
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում:
Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը:
Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել եւս երեք մարտական հաշվարկ: