Սարգիս Ադամյանը մասնակցել է «Ռեգենսբուրգ»-ի հերթական խաղին
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը մասնակցել է «Ռեգենսբուրգ»-ի հերթական խաղին:
Գերմանիայի «Բունդեսլիգա-2»-ի 11-րդ տուրում «Ռեգենսբուրգ»-ը նվազագույն հաշվով զիջել է «Էրցեբիրգե»-ին: Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին՝ արժանանալով նաև դեղին քարտի:
Այս տուրից հետո «Ռեգենսբուրգ»-ը մրցաշարային աղյուսակում 15-րդ տեղում է: