Բալոտելի. Ինձ դուր է գալիս Ռեալը, բայց եթե Բարսելոնայից հրավեր ստանամ, լաց չեմ լինի
Սպորտ«Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելին նշել է, որ ինքը կցանկանար հանդես գալ Մադրիդի «Ռեալում»:
Ֆուտբոլիստը նաև ընդգծել է, որ «Բարսելոնայի» առաջարկից էլ չէր հրաժարվի, որն «Արքայական ակումբի» ամենասկզբունքային մրցակիցն է.
«Ինձ դուր է գալիս «Ռեալը», բայց եթե «Բարսելոնայից» հրավեր ստանամ, լաց չեմ լինի»,- Բալոտելիի խոսքերն է փոխանցում «Tuttosport-ը:
Բացի դա, Բալոտելին նաև նշել է, որ ժամանակին Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորություն է ունեցել.
«Ես բանակցություններ էի վարում «Յուվենտուսի» հետ, բայց հետո նախապատվությունը տվեցի «Միլանին»: Նրանց երկրպագուն էի: Բացի դա, «Միլանում» էր աշխատում Գալիանին, որի հետ լավ հարաբերություններ ունեի»,- եզրափակել է իր խոսքն իտալացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` 27-ամյա ֆուտբոլիստը 2013/14 և 2015/16 մրցաշրջաններում է հանդես եկել «Միլանի» կազմում: