Սողանքի պատճառով գազատարը վնասվել է. դադարեցվել է Դիլիջանի գազամատակարարումը
ՀասարակությունՍողանքի հետեւանքով վնասված մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ից դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը:
«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ վթարավերականգնման աշխատանքների ծավալի ճշգրտումից հետո գազամատակարարման վերականգնման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի: