Անհայտ անձինք դանակով հարձակվել են «Эхо Москвы»-ի լրագրող Տատյանա Ֆելգենգաուերի վրա
ՀասարակությունԱնհայտ անձինք դանակով հարձակվել են «Эхо Москвы» ռադիոկայանի լրագրող Տատյանա Ֆելգենգաուերի վրա՝ հարվածելով նրա կոկորդին: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրի:
«Նախնական տվյալներով՝ լրագրողի վրա հարձակման պատճառն անձնական կոնֆլիկտն է եղել, որը կապ չի ունեցել նրա աշխատանքի հետ: Շուտով հարձակման փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի»,- նշել է աղբյուրը:
«Ռադիոկայան ներխուժած տղամարդը դանակով հարվածել է հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենգաուերի կոկորդին: Նրան բռնել է անվտանգությունը և փոխանցել ոստիկանությանը: Բժիշկների համաձայն՝ Տատյանայի կյանքին վտանգ չի սպառնում: Այնուամենայնիվ, նա հոսպիտալացվել է»,- նշվում է ռադիոկայանի կայքում: